Նորաձևության ոլորտի զարգացման միտումները Հայաստանում
Նկարը՝ Կամո Բլոգ կայքից




Խնդիրներ, որոնց անդրադարձել ենք

Մասնագիտական մամուլի բացակայությունը
Ներդումների սակավությունը,
լոգիստիկան

Մասնագիտական կրթության թերությունները

ՌՈՒԶԱՆՆԱ
վԱՐԴԱՆՅԱՆ
Դիզայներ և մոդելավորող Ռուզաննա Վարդանյանը մասնագիտական կարիերան սկսել է մոտ 8 տարի առաջ: Մասնակցել է Լոնդոնի, Ֆարիզի, Աթենքի, Միլանի նորաձևության շաբաթներին, ինչպես նաև վերջերս մասնակցել է Փարիզի կտորի ցուցահանդեսին, հրաժարվելով շուկա ներկրել թուրքական կտորներ: Երևանում երկու անգամ մասնակցել է Fashion Forum-ին:

«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողով: Միլան նորաձևության շաբաթ
Հավաքածու՝
Individuality
Սեպտեմբերի 23, 2022
Նկարները՝ նորաձևության պալատի ֆեյսբուքյան կայքից

2022թ․ Միլանում սեպտեմբերի 22-24-ն առաջին անգամ անցկացվել է «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի շրջանակներում հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում (այդ թվում՝ Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում):
Դրանից առաջ՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություն էին սկսել Հայաստանի դեմ և հայ դիզայներները, օգտվելով առիթից, հանրությանը իրազեկեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
հԱԿՈԲ
ՇԱՀԻՆՅԱՆ
Հակոբ Շահինյան բրենդի զգեստները
Նկարները՝ Հակոբ Շահինյանի ֆեյսբուքյան կայքից:



Սիրիահայ դիզայներ Հակոբ Շահինյանը նորաձևության պալատի անդամ է, 2022 թվականին առաջին անգամ իր հավաքածուն ցուցադրվել է Հայաստանի սահմաներից դուրս՝ Աթենքում: Հակոբը ունի երկու բրենդ ՝ Հակոբ Շահինյան լյուքս և Hgp մասմարկետային բրենդը:

Նկարները՝ Վարդիթեր Մուրադյանի ինստագրամյան և բրենդի՝ Seventy V Three էջերից:
Վարդիթեր Մուրադյան


Curiosity about life in all its aspects, I think, is still the secret of great creative people.


Դիզայներ և ոճաբան Վարդիթեր Մուրադյանը դեռ փոքր հասակից նորաձևության ոլորտում է :
Նա երգչուհի Մալենայի (2021) և Բրունետի(2023) եվրատեսիլյան զգեստների հեղինակն է: Վարդիթերը նորաձևության ոլորտում ամենամեծ խնդիրը համարում է կրթության բացը : Նշեց, որ նորաձևության ոլորտի մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն կրթության զարգացմանը և հրավիրեն Հայաստան ոլորտի լավագույն մասնագետներին, որպեսզի շուկան զարգացման միտումներ ունենա:
Խմբագիր
Լիլիթ Բաբայան
«Երևան» ամսագիրը 2011 թվականից սկսած լուսաբանում է հետաքրքիր իրադարձություններ նորաձևության մասին: Ըստ Արտավազդ Եղիազարյանի՝ նորաձևության լրագրության բացակայության պատճառով հատուկ ամսագրեր կամ թերթեր չկան, որոնք մասնագիտորեն կլուսաբանեն իրադարձությունները այնպես, ինչպես արտասահմանյան մումուլը:
Արտավազդ Եղիազարյան
Ըստ Լիլիթ Բաբայանի՝ նյութերի պահանջարկն ու դիտելիությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է վառ ու հետաքրքիր իրադարձությունը, հայտնի ինչ անուններ են շոշափվում դրանցում, կամ էլ լուրը որքանով է առնչվում կոնկրետ հայաստանյան լսարանին
(նորաբաց հագուստի խանութ-սրահներ, գեղեցկության սրահներ եւ այլն): Ունենք մասնագիտացած լրագրողների պակաս, որոնք ոչ թե թարգմանություններ կանեն արտասահմանյան կայքերից, այլ լավ պատկերացում կունենան ոլորտի մասին և, ըստ այդմ էլ, որակյալ և հետաքրքիր կոնտենտ կստեղծեն:


Մամուլ
Խմբագիր
Աննա Սալոմե
Աննան նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի մասնագետ է, annasalome մարքեթինգային գործակալության հիմնադիրը: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մարքեթինգ մասնագիտությամբ, իսկ հետո առցանց մասնակցել նորաձևության մարքեթինգի մասին տարբեր դասընթացների:

Մեզ հետ զրույցում պատմեց, որ ոլորտում արդեն 8 տարի է և կարող է ասել, որ նորաձևությունը Հայաստանում սկսել է մեծ քայլեր անել, արդեն զարգացման միտումներ են նկատվում արտադրության մեջ: 2 տարի է, ինչ հայ դիզայներներն իրենց հումքի մեծ մասը ներկրում են Ֆրանսիայից, մասնակցում են կտորի մրցույթների, նրանցից շատերը բացել են խանութներ, որոնք ավելի հասանելի են բնակչությանը և կարող են ալտերնատիվ լինել թուրքական արտադրանքին՝ շուկայից այն դանդաղ հանելու համար:
Նորաձևության բլոգերներ

Այս բլոգերներից յուրաքանչյուրը ինսթագրամյան հարթակում ունի 10000-ից ավել հետևորդ:


  • Մադոննա Հարությունյան
    madonnaharutyunyan
    Մադոննա Հարությունյանը ինսթագրամյան հարթակում ներկայացնում է նորաձևության մասին տարբերվող հրապարակումներ: Համագործակցում է նոր բացվող նորաձևության բրենդների հետ և նրանց համար ստեղծում էջեր սոցիալական հարթակներում:
  • Գայա Գևորգյան
    styledbygaia

    Ոճաբան Գայա Գևորջյանը ներկայանում է stylebygaia անվամբ, հրապարակում է տեղեկություններ անձնական ճիշտ ու գեղեցիկ զգեստապահարան ստեղծելու մասին: Նա տարբեր ֆորմատներով հենց բրենդների խանութ սրահներից հրապարակում է վիդիոներ համապատասխան զգեստներ ընտրելու և կրելու մասին:
  • Նարինե Սիմոնյան
    n_sim_yan

    Նարինե Սիմոնյանն իր էջում ներկայացնում է տարբեր նորաձև լուքեր համադրելու, բրենդների հետ համագործակցելու մասին տեղեկություններ, ինչպես նաև նորաձևության բիզնեսի հետ կապված խորհուրդներ:






Հայաստանում նորաձևության զարգացման միտումները ընթանում են դանդաղ ու փոքր քայլերով, սակայն հայ դիզայներների, նորաձևության պալատի, պետական ներդրումների շնորհիվ կարող ենք տեսնել քիչ, բայց տեսանելի փոփոխություներ շուկայում: Իսկ ընդհանրապես hայաստանյան նորաձևության ոլորտը միջազգային հանրությանը կարող է դեռ շատ անգամ զարմացնել իր ինքնատիպ պատմությամբ և տարբերվող ոճով:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website